211652_close_icon

ԵԱՀԿ-ն շփման գծում դիտարկում է անցկացնելու

views-count2015 դիտում article-date 14:37 16-03-2016
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ մարտի 17-ին ԵԱՀԿ-ն պլանային դիտռարկում կանցկացնի ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Եվգենի Շարովը: Ադրբեջանական տարածքում այն կանցկացվի Ղազախի շրջանի Մյազյամ գյուղի մոտակայքում: Դիտարկմումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը, Պետեր Սվեդբերգը և Սայմոն Թիլլերը:

Նմանատիպ նյութեր