2134 դիտում
13:43 03-12-2018
ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):
Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։
Նմանատիպ նյութեր
3399 դիտում
12:54 14-01-2019
ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
1959 դիտում
10:55 27-03-2019
ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
2458 դիտում
11:52 17-09-2019
ԵԱՀԿ-ն հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու շփման գծում
Այս բաժնից
811 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1285 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
823 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել