211652_close_icon

Կանադան հրաժարվել է խոշոր հրդեհների մարման հարցում Ռուսաստանի և այլ պետությունների օգնության առաջարկներից

views-count2207 դիտում article-date 15:18 10-05-2016
Կանադաի իշխանությունները չեն ընդունել երկրում առաջացած խոշորագույն անտառային հրդեհները մարելու հարցում Ռուսաստանի առաջարկած օգնությունը, հաղորդում է The HuffingtonPost-ը: Բացի Ռուսաստանից, Կանադային օգնության ձեռք մեկնելու առաջարկ են արել նաև ԱՄՆ-ն, Մեքսիկան, Թայվանը, Իսրայելը և Պաղեստինը: Կանադաի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ իր երկիրը անկեղծորեն գնահատում է միջազգային աջակցությունը, սակայն դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Նրա խոսքով՝ կանադական սարքավորումները և փրկարարական ջոկատները կարող են իրավիճակի նկատմամբ վերահսկողություն սահմանել: Հիշեցնենք, որ անտառային խոշոր հրեդհներն առաջացել են Ալբերտա նահանգում մի քանի օր առաջ:

Նմանատիպ նյութեր