211652_close_icon
views-count754 դիտում article-date 12:58 11-06-2023

Զելենսկին Կանադային օգնություն է առաջարկել անտառային հրդեհների մարման հարցում

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել Կանադային անտառային հրդեհների մարման հարցում։ Այս մասին Ուկրաինայի նախագահն ասել է Կիև ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը։

Մեր աջակցությունն եմ հայտնում բոլոր կանադացիներին, ովքեր այժմ անցնում են անտառային հրդեհների փորձությունների միջով։ Մենք երբեք անտարբեր չենք մնում կյանքին սպառնացող վտանգների նկատմամբ։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք օգնել մեր հրշեջ ջոկատներով»,- ընդգծեց նա։

Նմանատիպ նյութեր