91623 դիտում
20:18 09-05-2016
Արցախի սահմանները պաշտպանելիս` վիրավորվել է գեներալ Սեյրան Սարոյանի հորաքրոջ` 32-ամյա տղան
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` մայիսի 9-ին, կեսօրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 32-ամյա Արթուր Սարոյանը:
Վերջինս, ըստ ֆոտոլրագրողի` վիրավորվել է Օմարի լեռնանցքը պաշտպանելիս: Նա կամավորական հիմունքներով ապրիլի 3-ից գտնվում էր Օմարի լեռնանցքում:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Ա. Սարոյանը Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հորաքրոջ տղան է:
Նա վիարվորվել է որովայնի մասում և այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրան միացրել են արհեստական շնչառական ապարատ: