Մայիսյան հաղթանակների առաջամարտիկները տոնեցին Երկրապահի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին եռասերունդ երկրապահների ընտանիքը երկրապահական բոլոր ավանդույթների համաձայն տոնեց Երկրապահի օրը:
Օրվա կապակցությամբ սուրբ պատարագ է մատուցվել Մայր տաճարում և Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում:
«Երկրապահի տոնը նաև սահմանին կանգնած զինվորների տոնն է, քանի որ նրանք մեր զավակներն են: Նրանց երակներում մեր արյունն է հոսում»,-ասացին երկրապահները՝ հավելելով, որ բոլորի տրամադրությունը բարձր է, մարտունակ ու անկոտրուն, և հայ զինվորն ավելի ամուր է, երբ նրա կողքին կանգնած են փորձառու, պատերազմի միջով անցած ու հաղթանակած տղաները, և հիմա զգոնությունը ավելի բարձր է, քան երբևէ:
Մանրամասները ներկայացնում ենք տեսանյութում: