Կոկա-Կոլա խմիչքի անվանումը հնարել է Ջոն Փոմբերտոնի հաշվապահը
1886 թվականին ատլանտացի բժիշկ և դեղագործ Ջոն Փոմբերտոնը հարավ-ամերիկյան կոկա բույսի տերևների մզվածքից և տոնուսային հատկություններ ունեցող աֆրիկյան կոլա ընկույզից պատրաստեց խառնուրդ, որն ուներ դուրեկան համ։
Նա կարծում էր, որ այդ օշարակը կարող էր օգնել հոգնածությունից և ատամնացավից տառապող մարդկանց։
Սկզբում օշարակը վաճառվում էր մեկ բաժինը՝ հինգ ցենտով Ատլանտա քաղաքի «Ջեկոբա» խոշոր դեղատանը։
Սակայն Կոկա-Կոլա ըմպելիքն առաջացել է անփութության արդյունքում։
Օշարակը խառնելիս վաճառողը, պատահաբար շփոթելով ծորակները, սովորական ջրի փոխարեն լցրել է գազայինը։
Ստացված խառնուրդն էլ հենց դարձել է Կոկա-Կոլա։ Այս խմիչքի անվանումը հնարել է Փոմբերտոնի հաշվապահը։