«ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2014» մրցանակակիրներին պարգևատրել են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները
Հունիսի 8-ին «Բանանց» ակումբի մարզադաշտում տեղի ունեցան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2014» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության վճռորոշ հանդիպումները, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարի եզրափակիչ օրվա ծրագիրը բացեցին Գյումրու 27 դպրոցի և Չարենցավանի 6-րդ դպրոցի թիմերը: 3-րդ տեղի համար խաղում Գյումրու թիմը հաղթեց 2:1 հաշվով:
Եզրափակիչ խաղում հանդիպեցին Նոր կյանքի դպրոցի և Կապանի թիվ 3 դպրոցի թիմերը: «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2014» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի գավաթը շահեց Նոր կյանքի դպրոցի թիմը, որը եզրափակչում հաղթեց 4:2 հաշվով:
Առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը գրաված թիմերի ֆուտբոլիստները Կոկա-Կոլա ընկերության կողմից ստացան արժեքավոր նվերներ՝ սմարթֆոններ, MP3 նվագարկիչներ և գնդակներ: Մրցանակակիրներին պարգևատրեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Կասպարովը, Ալեքս Էնրիկե դա Սիլվան, Արսեն Բեգլարյանը, Ռումյան Հովսեփյանը, Գագիկ Դաղբաշյանը և Արթուր Միրանյանը:
Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2014» ֆուտբոլի գավաթը Նոր կյանք դպրոցի թիմին հանձնեցին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա (Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա) ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: