Խաչատուր Սուքիասյանն իրեն պատկանող սննդի օբյեկտներին արգելել է «Կոկա-կոլա» գնել և մատուցել. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող սննդի օբյեկտներում տևական ժամանակ է՝ «Կոկա-կոլա» չեն մատուցում: Ըստ տեղեկությունների՝ այդ խոչընդոտն առաջացել է համատեղ բիզնես-շահերը համադրել չկարողանալու պատճառով: Մասնավորապես, ըստ թերթին հասած տեղեկությունների՝ Սուքիասյանները «Կոկա-կոլա» ընկերությանը պարտադրել են իրենց ավտոմեքենաները ապահովագրել «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: «Կոկա-կոլա»-ն, սակայն, հրաժարվել է, ինչից հետո Սուքիասյանն իրեն պատկանող սննդի օբյեկտներին արգելել է գնել և մատուցել այդ ըմպելիքը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։