2840 դիտում
15:52 08-05-2016
Հունաստանում կենսաթոշակային բարեփոխումների դեմ խոշոր ցույցեր են ընթանում
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հազարավոր մարդիկ են փողոցներ դուրս եկել: Նրանք հավաքվել են խորհրդարանի շենքի առաջ՝ պահանջելով չեղյալ հայտարարել կենսաթոշակների հարցով կառավարության կողմից իրականացվելիք բարեփոխումները, հաղորդում է BBC-ն:
Նշենք, որ ցույցին նախորդել էր երկօրյա համազգային գործադուլը: Այսօր խորհրդարանում տեղի է ունենալու կենսաթոշակային ու հարկային նոր օրենսդրության հարցով քվեարկություն: Այդ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ ծրագրված կրճատումները չեն տարածվի բնակչության աղքատ խավի վրա, սակայն արհմիությունները համաձայն չեն նաև կոշտ տնտեսման այս հերթական քայլին:
Վաղը՝ մայիսի 9-ին, եվրագոտու ֆինանսների նախարարները արտակարգ նիստ են անցկացնելու Հունաստանի պարտքերի ու վարկերի հարցով:
Նմանատիպ նյութեր
3946 դիտում
13:44 19-12-2017
Արգենտինայում կենսաթոշակային բարեփոխումների ֆոնին ցույցեր ու բախումներ են սկսվել. տուժել է 160-ից ավելի մարդ
15049 դիտում
18:10 01-07-2018
Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են` կենսաթոշակային տարիքի բաձրացման դեմ․ BBC
940 դիտում
12:43 11-06-2024
ԼՂ-ից տեղահանված անձինք իրենց կենսաթոշակային խնայողությունները կկարողանան տեղափոխել ՀՀ կենսաթոշակային ֆոնդեր
Այս բաժնից
1045 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
874 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր