15013 դիտում
18:10 01-07-2018
Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են` կենսաթոշակային տարիքի բաձրացման դեմ․ BBC
Հուլիսի 1-ին Ռուսաստանի տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունենում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ: Ցույցերի դուրս գալու կոչը հունիսի 19-ին արել էր ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/live/institutional-44565149]BBC[/url]-ն։
Բողոքի ցույցեր են տեղի ունեցել Սիբիրում և Հեռավոր Արևելքում: Այն քաղաքներում, որտեղ տեղի են ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները, ցույցեր չեն նախատեսվում: Հավաքները կազմակերպում են Նավալնու թիմակիցները, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու տեղի արհմիությունները:
Ամենամարդաշատ հանրահավաքները տեղի են ունեցել Օմսկում և Չելյաբինսկում: Օմսկում ցույցին մասնակցել է 3․000 քաղաքացի, իսկ Ալեքսեյ Նավալնու գնահատմամբ՝ Չելյաբինսկի ցույցին մասնակցած քաղաքացիների թիվը կազմել է մոտ 2․000: Նավալնին «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ ընդհանուր հաշվով ցույցեր են տեղի ունեցել 39 քաղաքներում:
Բողոքի ցույցերին քաղաքացիները դուրս են եկել տարատեսակ պաստառներով, որոնց վրա գրված են «Չենք ուզում ստրուկ լինել», «Մեր հարկը ինչ-որ մեկի զբոսանավն է», «Կենսաթոշակ դիակների համար», «Բարձրացրեք թոշակը, ոչ թե կենսաթոշակային տարիքը» և այլն:
ՌԴ կառավարությունն առաջարկում է կենսաթոշակային տարիքի շեմը՝ կանանց համար 55-ից դարձնել 63, իսկ տղամարդկանց համար՝ 60-ից 65: Կենսաթոշակային տարիքի բարձրացման հիմնական պատճառը ՌԴ կառավարությունը նշում է բնակչության ծերացումը և կենսաթոշակային համակարգում ավելացող անհավասարակշռությունը:
Նմանատիպ նյութեր
21889 դիտում
18:53 05-05-2018
Ռուսաստանմի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում «Նա մեր ցարը չի» կարգախոսով. BBC
1159 դիտում
22:23 31-08-2023
Սեպտեմբերի 2-ին Սփյուռքի հայաշատ տասնյակ քաղաքներում բողոքի ցույցեր կանցկացվեն Արցախի շրջափակման դեմ․ Արցախի ՄԻՊ
4727 դիտում
18:10 29-04-2017
Ռուսաստանի մի շարք քաղաքներում «Надоел» խորագրով բողոքի ցույցեր են անցկացվում. կան ձերբակալվածներ
Այս բաժնից
421 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1024 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
697 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել