Մոսկվայում ձերբակալվել է միանգամից 5 բայքերների սպանության կասկածյալը
Մերձմոսկվայում 5 բայքերների սպանության մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ինչպես հայտնել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչությունում, ոստիկանության աշխատակիցները պարզել են կասկածյալի գտնվելու վայրը և ձերբակալել վերջինիս: Ավելի վաղ հայտնաբերվել էր նրան պատկանող ավտոմեքենան:
Սպանվածների դիերը հայտնաբերվել էին այսօր՝ Եգորևյան շրջանում: Միջադեպի ականատեսները 2 կանայք են եղել, ովքեր ուղեկցելիս են եղել բայքերներին: Ոստիկանությունն առայժմ չի հրապարակում կասկածյալի անունը: