211652_close_icon
views-count2112 դիտում article-date 18:00 10-07-2016

«Մենք ուզում ենք ապրել խաղաղության մեջ». «Ազատ բայքերների» մեծ արշավը. 168 ժամ

«Oգոստոսի 12-13-ին Սևաստոպոլ քաղաքում տեղի կունենա 21-րդ միջազգային բայք փառատոնը, որին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը: Մոտոարշավի մեկնարկը կտրվի օգոստոսի 8-ին Երևանից` «Ազատ բայքերներ» ասոցիացիայի ղեկավար Զորիկ Թովմասյանի գլխավորությամբ: «Մենք խաղաղության կողմնակից ենք» հասարակական շարժումը նպատակ ունի բարեկամական հարաբերություններ ստեղծել տարբեր երկրների ժողովրդի, հատկապես բայքերների հետ: Միավորող գործոնը սերն է ճանապարհորդության և մոտոցիկլետների հանդեպ: Նախագծի շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունենում այցելել պատմական վայրեր, ինչը վերջում կցուցադրվի «Աշխարհի շուրջը» ամփոփիչ ֆիլմում: 2015 թվականին Նախագիծը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցին: 2016 թ.՝ նախկին սոցիալիստական հանրապետությունների ավտոմոբիլային-եղբայրության ասոցիացիայի համախմբմանը: Իսկ օգոստոսի 12-13-ին Սևաստոպոլ քաղաքում տեղի կունենա 21-րդ միջազգային բայք ֆեստիվալը, որին առաջին անգամ կմասնակցի նաև Հայաստանը: Մոտոարշավի երթուղին հետևյալն է՝ Երևան, Գյումրի, Ախալցխա, Գելենջիկ, Կերչ, Սիմֆերոպոլ, Սևաստոպոլ և հետադարձ»,- այս մասին մեզ հետ զրույցում նշել է «Ազատ բայքերներ» ասոցիացիայի մամուլի պատասխանատու Մարինե Մարտիրոսյանը: Ի դեպ, նախագծի հերոսները տարբեր մասնագիտություններ ունեն, ովքեր տարբեր ոլորտներում հաջողության են հասել, ովքեր ամենակարևորը՝ ցանկանում են ապրել խաղաղ երկրում: Հայաստանցի բայքերների հետ ճանապարհ կգնա նաև «Gasoyan prodaction» նկարահանող խումբը՝ ամփոփիչ դոկումենտալ ֆիլմ նկարահանելու նպատակով: Մենք զրուցեցինք «Ազատ բայքերներ» ասոցիացիայի հիմնադիր Զորիկ Թովմասյանի հետ [b]– Զորիկ, ի՞նչ ասել է՝ բայքեր, դե՝ բացի մոտոցիկլետով բրուտալ տղամարդուց, իհարկե: Միգուցե դա այլ աշխարհընկալո՞ւմ է, այլ մտածելակե՞րպ…[/b] – Ընդհանուր առմամբ համաշխարհային չափանիշով՝ բայքերը դա մոտոցիկլիստն է, ում համար մոտոցիկլը պարզապես տեղափոխման միջոց չէ, այլ շատ ավելին: Ընդհանուր միտքը հիմնականում կայանում է միայն մոտոցիկլով շրջագայելուն: Անվերջ ազատության զգացողություն, բնության և ճանապարհի հանդեպ մեծագույն սեր. ահա այն նվազագույն ապրումներն ու զգացմունքները, որ կարող է ունենալ բայքերը: Մանրամասներն` [url=http://168.am/2016/07/10/659539.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր