Մեդալ որպես պարգև առաջին անգամ սահմանել է Գուստավ Ադոլֆ թագավորը
Առաջին անգամ մեդալ թողարկել են Իտալիայում, 14-րդ դարում, ապա նաև ուրիշ երկրներում, սկզբնապես՝ ոչ միայն պետության, այլև առանձին անձանց, ընկերությունների կողմից։
Սակայն 12-13-րդ դարերին, մեդալի թողարկման իրավունքը վերապահվում է միայն պետությանը։ Մեդալ որպես պարգև առաջին անգամ սահմանել է շվեդ Գուստավ Ադոլֆ թագավորը (17-րդ դար) սպաներին պարգևատրելու համար։
18-րդ դարի վերջին պարգևային մեդալներ մտցվեցին Լեհաստանում, Ֆրանսիայում և Պրուսիայում։
Սոֆիա թագուհու կառավարման տարիներին մեդալներ մտցվեցին նաև Ռուսաստանում։
Առաջին հայատառ մեդալները երևան են եկել 17-րդ դարում։
Այնուհետև հայկական գրություններով մեդալներ են պատրաստվել 18-րդ դարում։