Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը:
Մայիսի 8-ին Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Վալենսիայի» հետ հանդիպումը նրա համար կլինի վերջին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
Արքայական ակումբում Արբելոան հանդես է գալիս 2009 թվականի և այդ ընթացքում նա հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 2 անգամ նվաճել Իսպանիայի Գավաթը, Իսպանիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգան, աշխարհի ակումբային առաջնությունն ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
Սակայն հեռանալով «Ռեալից», Արբելոան հայտարարել է, որ մտադիր չէ ավարտել կարիերան և կշարունակի խաղալ: