211652_close_icon
views-count4202 դիտում article-date 10:05 07-05-2016

Վերջին 20 տարվա ընթացքում Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ անցել է «ամուր պաշտպանության». Դավիթ Տոնոյան. «Հայկական ժամանակ»

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին և պատասխանել վերջին օրերին հասարակությանը խիստ հուզող մի քանի հարցերի։ [b]– Պարոն Տոնոյան, տեղեկություններ կան, որ ՀՀ պաշտպանության նախարարը նորից մեկնում է Մոսկվա։ Արդյո՞ք այս անգամ նրան կհաջողվի՞ որևէ արդյունքի հասնել Ռուսաստանից վարկի դիմաց ձեռք բերված զենքը Հայաստան հասցնելու հարցում։ Խնդրում ենք մեկնաբանել նաև, թե ո՞րն է, ըստ ձեզ, ուշացման պատճառը։[/b] – ՀՀ պաշտպանության նախարարի այցերի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճ կերպով տրամադրվում է լրատվամիջոցներին։ Ինչ վերաբերում է միջպետական վարկի շրջանակում ՀՀ-ի կողմից ձեռք բերվող սպառազինության և ռազմական տեխնիկայի հարցին, ապա այստեղ որևէ խոչընդոտ կամ բարդություն չկա։ Դեռ ավելին, նոր իրավիճակում աշխատանքներ են տարվում փոխադրումներն արագացնելու համար, այսինքն ավելի արագ, քան ծրագրված է պայմանագրային պարտավորություններով։ Այս առումով խոչընդոտներ չկան։ Մեր մասնագետներն արդյունավետ կերպով աշխատում են ռուս գործընկերների հետ։ [b]– Այս օրերին քննարկվում է Չինաստանից զենք ձեռք բերելու հարցը։ Որքանո՞վ դա կարող է լինել ռեալ այլընտրանք ռուսական զենքին։[/b] – Հարցը ոչ պրոֆեսիոնալ խոսակցությունների ոլորտից է։ Իրականում, ցանկացած տեսակի ռազմական տեխնիկայի ձեռքբերումն ինքնանպատակ չէ։ Ընդհանրապես, ԶՈԻ կարիքները ձևավորվում են կոնկրետ կարողություններ ունենալու պահանջարկից, օրինակ, խոցման N հեռահարության կամ N խտության միջոցներ։ Ամենևին էլ կարևոր չէ, թե որ պետության արտադրանքը դա կլինի. այստեղ գործում է տեխնիկական չափորոշիչներ-որակ-գին տրամաբանությունը և ՀՀ պաշտպանության նախարարությանը դիտարկում է բոլոր հնարավորությունները։ [b]– Ակտիվորեն քննարկվում է մայիսյան եռատոնի օրերին Ադրբեջանի կողմից լայնածավալ գործողություններ ձեռնարկելու հնարավորությունը։ Որպես հիմնավորում հիմնականում նշվում է առաջնագծին մոտ զինտեխնիկայի, մարդկային ռեսուրսի կուտակումը։ Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կգնա՞ նման քայլի։[/b] – Ես կարող եմ միայն հաստատել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է իրադրության ցանկացած զարգացման, ցանկացած ուղղությամբ և ցանկացած պահի։ Համենայնդեպս վերջին 20 տարվա ընթացքում ծավալման բնույթով Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ ռազմական հռետորաբանությանն ու հոխորտանքներին զուգահեռ անցել է «ամուր պաշտպանության»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր