211652_close_icon
views-count2784 դիտում article-date 00:08 15-06-2014

Սևանի քննչականի պետը և քննիչը խոչընդոտել են փաստաբան Պետրոսյանին և վիրավորել նրան. տեսանյութ. panorama.am

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի քննչական բաժնում քննչական գործողությունների ժամանակ քննիչ Ա. Մարտիրոսյանը և քննչական բաժնի պետ Վարդանյանը անվայել պահվածք են դրսևորել փաստաբան Ինեսա Պետրոսյանի հանդեպ և խոչընդոտել են փաստաբանին իրականցնել մասնագիտական գործունեությունը և վիրավորել են նրան: [url=http://www.panorama.am/am/law/2014/06/14/inesa-petrosyan/#.U5w7Bayftuc.facebook]Panorama.am[/url]-ի տեղեկություններով, Անահիտ Մկրտչյանը, որի պաշտպանն էլ հենց փաստաբան Պետրոսյանն է և որի հետ կապված գործով փաստաբանը գտնվել է քննչականում, կորցրել է ինքնագիտակցությունը և շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սևան քաղաքի հիվանդանոց: Փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից հաստատեցին [url=http://www.panorama.am/am/law/2014/06/14/inesa-petrosyan/#.U5w7Bayftuc.facebook]Panorama.am[/url]-ի տեղեկությունը և նշեցին, որ համապատասխան հանձնախումբն աշխատում է այդ ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր