211652_close_icon

Համբարձման տոնը` Ջանգյուլումը, մայրաքաղաքի վարչական շրջաններում

views-count3161 դիտում article-date 17:19 06-05-2016
Համբարձման տոնը` Ջանգյուլումը, շարժական տոն է և նշվում է Սուրբ Զատկից 40 օր հետո: Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը նշել է մայիսի 5-ին: Օրվա խորհրդով մայրաքաղաքի վարչական շրջանների եկեղեցիներում, հարակից տարածքներում ու կրթօջախների բակերում կազմակերպվել են միջոցառումներ` երեխաների օրհնության կարգով, ծաղկեփնջեր կապելով, երգուպարով, ծեսին բնորոշ այլ միջոցառումներով: Եկեղեցական տոնացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում անցկացվող միջոցառումների գլխավոր նպատակը նաև մեր ազգային, ավանդական սովորույթներին, հատկապես մատաղ սերնդին հաղորդակից դարձնելն է:

Նմանատիպ նյութեր