819 դիտում
20:32 14-05-2015
Համբարձման տոնը՝ Մանկական զբոսայգում
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ Երևանի Մանկական զբոսայգում նշվել է Համբարձման տոնը։ Տոնակատարությունը մեկնարկել է Տերունական աղոթքով և ավանդական ուտեստների օրհնությամբ։
«Համբարձման տոնը շարժական է, նշում ենք Սուրբ Զատկից 40 օր հետո։ Դարեր շարունակ մեծ տոնախմբությամբ նշվող ազգային տոներից է, որի նշանավորումը, սակայն, վերջին տասնմյակներում պակասել էր։ Վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանն իր աջակցությամբ մեծ կարևորություն է տալիս ազգային տոներին. օրինակ, Բարեկենդանը այս տարվանից դասվեց Երևանի տոների շարքում և նույնկերպ մտորում ենք միախմբել ժողովրդական, հոգևոր, ազգագրական ծիսակատարությունները և Համբարձման տոնը ևս պատարագից հետո մեծ շուքով համատարած նշել»,- ներկայացրել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց կառույցների համակարգող Պետրոս ավագ քահանա Մալյան։
Համբարձման տոնակատարությունը անկացվել է ավանդական ծիսակարգով՝ ազգագրական երգ ու պարով, վիճակի տոնահանդեսով։ «Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը ջանում է աջակցել ազգային տոների
տարածմանը՝ երևանյան երիտասարդությանը ներգրավելով ազգային տոնակատարություններին, այսպիսով ներկայացնել
դրանց ակունքները, պատմությունը, նշանակությունը։ Նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը։
Նմանատիպ նյութեր
3565 դիտում
11:43 29-05-2014
Ջանգյուլում. Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
824 դիտում
11:37 14-05-2015
Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի համբարձման տոնը
3725 դիտում
14:55 06-05-2016
Բուրգասի Սբ. Խաչ հայկական եկեղեցում մեծ շուքով կատարվել է Քրիստոսի Համբարձման տոնը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
760 դիտում
14:06 06-02-2025
Իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա. Փաշինյան
1012 դիտում
13:32 06-02-2025
ԱԺ-ում խաղադրույքային գործունեության հարկային դրույքաչափերն ավելացնելու հարցի քննարկումը ցրում են