211652_close_icon

Մայրաքաղաքում շարունակվում է համագործակցությունը մասնավոր հատվածի հետ

views-count997 դիտում article-date 14:23 06-05-2016
Մայրաքաղաքի վարչական շրջաններ-մասնավոր հատված համագործակցության արդյունքում լուսավորման և տեսահսկման սարքերով են կահավորվել Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ և 4-րդ զանգվածներում գտնվող ստորգետնյա երկու անցումներ: Գայի պողոտայի նախկինում անշուք գետնանցումները նաև ասֆալտապատվել են ու «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի շրջանակում համալրվել են սենսորային լույսերով, որոնք միանում են անցորդների շարժին զուգահեռ: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին ներկայացնելով իրականացված աշխատանքները` ընկերության Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը նշել է, որ սա ըստ էության աշխատանքների մեկնարկն է, որին կհաջորդի նաև գետնանցումների նկարազարդումը: Բացի այդ, նա նաև վստահեցրել է, որ ընկերությունը շարունակելու է նմանատիպ աշխատանքներ իրականացնել ինչպես Նոր Նորք, այնպես էլ մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում: Իսկ գետնանցումների հաջորդականությունը քվեարկությամբ կորոշեն մայրաքաղաքի բնակիչները՝ այցելելով www.kaspersky.am կայք: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր