1175 դիտում
16:44 15-06-2015
Նոր հնարավորություններ` մասնավոր հատվածի ֆինանսավորման և ներդրումների ներգրավման գործում
Հայաստանի զարգացման հիմնադրամը մեկնարկում է իր համագործակցությունը Եվրոպական ներդրումային բանկի հետ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և ԵՄ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը հանդիպել են Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) գլխավոր քարտուղար և գործառնությունների հարցերով տնօրեն Կլաուս Տրոմելի հետ:
Ողջյունելով ՀՀ պատվիրակության անդամներին պարոն Տրոմելն ընդգծել է, որ էկոնոմիկայի նախարարը ՀՀ կառավարության առաջին անդամն է, որ այցելում է ԵՆԲ և դա շատ խորհրդանշական է։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի՝ մեր երկրում իրականացվող ծրագրերի շարունականությունը, ինչպես նաև ԵՆԲ-ի հետ համագործակցության խորացման հեռանկարները` պայմանավորված Եվրոպական Ներդրումային բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և ԵՆԲ պաշտոնյաների ներկայությամբ, ԵՆԲ գլխավոր քարտուղարի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` Եվրոպական Ներդրումային բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև:
Երկուստեք ընդգծվել է, որ վերոնշյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ կողմերը վերահաստատում են իրենց հետաքրքրությունն ու կամքը Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցությանը նոր որակ ու բովանդակություն հաղորդելու վերաբերյալ, հայտնում իրենց մտադրությունը բացելու նոր հնարավորություններ ներդրումային ծրագրերի մշակման և ներդրումների ներգավման, ներքին և արտաքին ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի համաֆինանսավորման, տեխնիկական օժանդակության, արտահանման դիվեսիֆիկացման և աշխատատեղերի ստեղծման համար։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1719 դիտում
14:37 03-05-2017
ԵՄ Թվինինգ ծրագիրն ավարտվել է. ներդրումների ներգրավման եվրոպական փորձը փոխանցվել է հայաստանյան իրավասուներին
3130 դիտում
17:02 19-05-2017
Վարչապետն ու ԱՄՆ դեսպանը քննարկվել են ամերիկյան ներդրումների ներգրավման հարցը
Այս բաժնից
1099 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1138 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
862 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան