211652_close_icon
views-count1148 դիտում article-date 18:40 22-08-2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարը շարունակում է մասնավոր հատվածի հետ քննարկումները ոլորտային խնդիրների շուրջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի ոլորտային հանդիպումները մասնավոր հատվածի հետ շարունակվում են։ Նախարարը հանդիպել է շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրել են այդ ոլորտում գործունեություն ծավալելու առանձնահատկությունները և առկա խնդիրները։ Բարձրացվել են գոտիավորմանը, նախագծերի համաձայնություններին, փորձաքննության ընթացակարգերին, ավարտական ակտերի տրամադրմանն առնչվող խնդիրներ։ Մեկ այլ հանդիպում տեղի է ունեցել մեքենաշինական, սարքաշինական և էլեկտրատեխնիկայի արտադրության ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս ճյուղի ներկայացուցիչները ևս ներկայացրել են իրենց հուզող հարցերի շրջանակը․ոլորտային կրթություն և կադրերի համալրում, ներկրվող հումքի որակ, ընկերություններին տրվող արտոնությունների ընթացակարգեր և պայմաններ, ֆինանսական միջոցների հասանելիություն, արտաքին շուկաներում արտադրանքի առաջմղման միջոցառումներ և այլն։ Նախարարին նաև տեղեկատվություն է ներկայացվել ընկերությունների արտադրանքի, ծավալների և իրակացվող ծրագրերի մասին։ Ամփոփելով հանդիպումները, Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու գույքագրված խնդիրների կարգավորմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր