211652_close_icon
views-count1966 դիտում article-date 10:33 06-05-2016

Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ սիրում է լատինոամերիկացիներին

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ անտարբեր չէ իսպանախոս մարդկանց նկատմամբ: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այդ մասին նա գրառել է ֆեյսբուքյան իր էջում: «Ուրախ Սինկո դե Մայո: Ամենալավ թակո-բոուլեն պատրաստվում է Թրմփ Թաուեր Գրիլում: Ես սիրում եմ իսպանախոս մարդկանց»,-գրառել է միլիարդատերը: Նշենք, որ Սինկո դե Մայոն Մեքսիկայի ազգային տոներից մեկն է, իսկ Trump Tower Grill-ը Թրամփին պատկանող ռեստորաններից է, ինչը վկայում է ևս մեկ անգամ, որ վերջինս սիրում է իսպանախոսներին:

Նմանատիպ նյութեր