211652_close_icon
views-count1444 դիտում article-date 23:30 22-01-2021

«Սիմֆոնիկ նվագախումբը‚ ստեղծելով գեղեցիկ ավանդույթներ‚ աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը». նվագախումբը շնորհավորանքներ է ստանում 15-ամյակի առթիվ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն այս օրերին 15-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից։ Անվանի բազմաթիվ երաժիշտներ իրենց ջերմագին բարեմաղթանքներն են հղում։ Ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին‚ շնորհավորելով նվագախմբին և դիրիժոր Սերգեյ Սմբատյանին‚ նշում է. «Ես բախտ եմ ունեցել համագործակցելու նվագախմբի հետ‚ և ինձ անմիջապես գերել է նրանց ոգեղենությունը‚ ինքնատիպությունը‚ բաց լինելն ու ցանկացած նոր գաղափար կլանելու ունակությունը»։ Դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանն իր խոսքում շեշտում է‚ որ 15 տարիների ընթացքում նվագախումբը փայլուն ստեղծագործական ուղի է անցել. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը՝ որպես համախոհների հզոր բանակ‚ ստեղծելով գեղեցիկ ու հաստատուն ավանդույթներ‚ ամբողջ աշխարհին է ներկայացնում հայկական երաժշտարվեստը»։ Իրենց շնորհավորական ուղերձներն ու ջերմ խոսքերն են հղել նաև ջութակահար Արա Մալիքյան‚ Նինգ Ֆենգը, շեփորահար Սերգեյ Նակարյակովը‚ դաշնակահարներ Հայկ Մելիքյանը‚ Գլորիա Կամպաները‚ Վահագն Հայրապետյանը‚ կլարնետահար Անդրեաս Օտենսամերը և այլք։ Հիշեցնենք‚ որ հունվարի 25-ին լրանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյակը։

Նմանատիպ նյութեր