211652_close_icon
views-count2441 դիտում article-date 17:00 05-05-2016

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի միջոցառումներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը մայրաքաղաքի Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջաններում հետևել է դեռատիզացիայի`կրծողների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ պարտադիր կատարման աշխատանքների համատեքստում հանձնարարվել էր ուսումնասիրել դեռատիզացիոն առաջատար կազմակերպությունների փորձը, որի հիման վրա ներկայում կրծողների դեմ պայքարում կիրառվում են ամենաարդյունավետ մեխանիզմներն ու գերմանական արտադրության դեղանյութերը: Գործընթացը դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունների ու համատիրությունների աջակցությամբ հիմնականում իրականացվում է բազմաբնակարան շենքերի աղբախցերում և հարակից խնդրահարույց տարածքներում: Հնարավոր տհաճ հոտի ի սպառ վերացման նպատակով աղբախցերում նաև հաճելի բուրմունքով հավելանյութեր են օգտագործվում: Տեղերում բնակիչները նշել են, որ շարունակական աշխատանքների արդյունքում ու նաև պատշաճ աղբահանությամբ պայմանավորված, կրծողների թիվը կտրուկ նվազել է: Ի դեպ, հիմնական աշխատանքներից զատ, արագ արձագանք կստանան նաև քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը: Դեռատիզացիայի ընթացիկ աշխատանքները կշարունակվեն 15-օրյա պարբերականությամբ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր