746 դիտում
12:35 29-04-2015
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ
Դեռատիզացիոն կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի համաձայն` ամիսը երկու անգամ մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում ընթանում են կրծողների դեմ պայքարի միջոցառումներ:
Սակայն հաշվի առնելով, որ գարնան և աշնան ամիսները հանդիսանում են կրծողների վերարտադրողականության ակտիվ ժամանակահատված, այժմ պլանայինից բացի, կազմակերպվել են նաև լրացուցիչ միջոցառումներ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում:
Գործընթացին աջակցում են համատիրությունների աշխատակիցները: Կրծողների առկայության հնարավոր դեպքերի վերաբերյալ քաղաքացիները կարող են տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով:
Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք հանդիսանալ:
Նմանատիպ նյութեր
2072 դիտում
17:00 05-05-2016
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են կրծողների դեմ պայքարի միջոցառումներ
1768 դիտում
17:06 23-05-2017
Մայրաքաղաքի վարչական շրջաններում կրծողների դեմ պայքարի միջոցառումներ են ընթանում
951 դիտում
19:29 05-11-2015
Կրծողների դեմ պայքարի միջոցառումներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում
Այս բաժնից
946 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1288 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1105 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան