211652_close_icon
views-count2631 դիտում article-date 09:46 05-05-2016

Սամվել Բալասանյանը նոր կուսակցություն է հիմնել. ՀՀԿ անդամ դառնալ չի ցանկանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նոր կուսակցություն է հիմնել: Այն կոչվում է «Գյումրեցու ոգի»: Երեկ նույնիսկ տեղի է ունեցել հիմնադիր համագումարը: Սակայն ուշագրավն այն է, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիրները պնդում են, թե իրենք ոչ մեկի հետ կապ չունեն: Այսպես՝ «Գյումրեցի ոգի» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Սիրակ Եղիազարյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվեց, թե արդյոք կայացել է իրենց հիմնադիր համագումարը, ինչու են որոշել նոր կուսակցություն ստեղծել, ինչ կապ ունի Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հավակնող երեք անձանցից` ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կամ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Վերջինս նախ ասել է, որ համագումարը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 4-ին, դրա ընթացքում հաստատել են կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը, վարչության 13 անդամների ընտրություն է տեղի ունեցել: Այնուհետև վարչությունն իր անդրանիկ նիստն է գումարել, և վարչության նախագահ է ընտրվել Սահակ Սարադյանը: «Քաղաքական ոլորտի մեջ հեղինակություններ, հայտնի մարդիկ չկան: Կուսակցության մեջ որևիցե նշում չկա ո՛չ Բալասանյանի, ո՛չ Գրիգորյանի, ո՛չ Ղուկասյանի մասին: Եթե նրանց անունները չկան, ուրեմն մենք հերքում ենք նրանց հետ որևիցե կապը»,- «Ժողովուրդ»-ին ասել է Սիրակ Եղիազարյանը: Վերջինս մի պահ մոռացել է հավանաբար, որ իրենց կուսակցության վարչության նախագահը՝ Սահակ Սարադյանը, Սամվել Բալասանյանի խորհրդականն ու մերձավոր անձանցից մեկն է, իսկ կուսակցություն ստեղծելու գաղափարն էլ ֆինանսավորում է Գյումրիի գործող քաղաքապետի որդին՝ Միսակ Բալասանյանը: Բայց, դե, մարդն ասում է, որ կապ չունեն… Հիշեցնենք, որ նոր ընդունված ՀՀ Սահմանադրությամբ համայնքի ղեկավարները ևս այսուհետ պետք է կուսակցության համամասնական ընտրացուցակներով ընտրվեն: Եվ ինչպես երևում է՝ Սամվել Բալասանյանը չի ցանկանում ՀՀԿ անդամ դառնալ: Նախկին ՕԵԿ, հետո ԲՀԿ, հիմա էլ ՀՀԿ, սիրուն չի ստացվի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր