211652_close_icon
views-count877 դիտում article-date 10:40 06-06-2015

Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտադիր է կուսակցություն հիմնել. ՀԺ

«Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտադիր է կուսակցություն հիմնել: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա հաստատել է տեղեկությունն ու հավելել, որ այս պահին կոնսուլտացիաներ են ընթանում տարբեր անհատների հետ: Ըստ տեղեկությունների, նոր ստեղծվելիք կուսակցությունը լինելու է արևմտյան կողմնորոշմամբ: Սրան անդրադառնալով՝ Մարուքյանն ասաց. «Այդ կուսակցությունն ունենալու է արտաքին քաղաքական հստակ կողմնորոշում» ըստ էության, չթաքցնելով, որ խոսքը արևմտամետ կողմնորոշման մասին է։ Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ այս պահին տիրապետում են կուսակցության հիմնելու համար բոլոր անհրաժեշտ ռեսուրսներին: Ըստ լուրերի, նոր ստեղծվելիք կուսակցության անդամներից մեկն էլ լինելու ՀՀ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նրա անդամության շուրջ մեր հարցին պատասխանելով Մարուքյանն ասաց. «Քննարկումների մեջ ենք ու որևէ նորություն չենք կարող ասել մարդկանց ու անունների վերաբերյալ»: Այս պահի դրությամբ՝ կուսակցության անունը որոշված չէ, որոշված չէ նաև հիմնադիր համագումարի ժամկետը»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր