2282 դիտում
10:59 16-06-2015
Արա Աբրահամյանը մտադիր է Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել և այդ նպատակով ցանկանում է նոր կուսակցություն հիմնել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ արտերկրում բնակվող որոշ հայ գործիչների համար Հայաստանը դարձել է պարապ ժամանակվա զբաղմունք, վաղուց հայտնի իրողություն է: Այս գործում «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը, թերեւս կարող է համարվել առաջատար: Սակայն վերջին տարիներին Արա Աբրահամյանը մի տեսակ ընդհատակ էր անցել, եւ նրա ձայնը առանձնապես չէր լսվում:
Սակայն արդեն մի քանի օր է՝ հայկական մի քանի լրատվամիջոցներ լուրեր են տարածում այն մասին, թե իբր «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել եւ այդ նպատակով ցանկանում է նոր կուսակցություն հիմնել (գործողների մեկի բազայի վրա) եւ մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հայտնի է՝ Աբրահամյանը գործարար է եւ նրա համար առաջնահերթը գումար վաստակելն է, ուստի կուսակցություն բացելու տարբերակը կարելի է բացառել, բայց մյուս կողմից՝ ծուխն առանց կրակի չի լինում:
Ակնհայտ է, որ Աբրահամյան եղբայրները, որոնցից երեքը Հայաստանի նախորդ խորհրդարանում պատգամավոր էին (3-ն էլ տարբեր կուսակցություններից), չէին կարող համակերպվել հավերժ խաղից դուրս մնալու մտքի հետ:
Այժմ բավական հարմար պահ է նրանց համար իրենց ապագան կարգավորելու, քանի որ Արա Աբրահամյանը ՌԴ նախագահին կից ինչ-որ հանձնաժողովի նախագահի պաշտոն է ստացել: Իհարկե, ինքնին պաշտոնն իրենից բան չի ներկայացնում, բայց կարեւորը ՌԴ նախագահին կից կարգավիճակն է, ասել կուզի՝ նա Վլադիմիր Պուտինին մոտիկից կարող է տեսնել, ավելին՝ նույնիսկ չի բացառվում, որ հետը մի քանի բառ կփոխանակի: Հենց այս գործոնը խաղարկելով էլ Աբրահամյանները փորձում են ետ ստանալ իրենց երբեմնի դիրքերը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
6397 դիտում
21:38 29-05-2017
Պետերբուրգյան ընկերությունները ցանկանում են Հայաստանում գործունեություն ծավալել
2246 դիտում
17:34 27-12-2017
ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձել է ակտիվ գործունեություն ծավալել, հասնել արդյունքների. Կարեն Բեքարյան
Այս բաժնից
1222 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
544 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»