«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Գրիզմանի համար վճարել 80 մլն եվրո
«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրրիզմանը հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը:
Անգլիական ակումբը 25-ամյա ֆրանսիացու համար պատրաստ է ցանկացած գումար վճարել: Գրիզմանի պայմանագրով հրաժարագինը կազմում է մոտ 80 մլն եվրո: Նշենք, որ 2 տարի առաջ մանկունյանցիները 75 մլն եվրոյով «Ռեալից» ձեռք բերեցին Անխել Դի Մարիային:
Այս մրցաշրջանում Գրիզմանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 51 հանդիպում, դարձել 37գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: