«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է Մորատայի համար վճարել ավելի քան 60 մլն եվրո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմ բերել «Յուվենթուսի» հարձակվող Ալվարո Մորատային:
Անգլիական ակումբը Իսպանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել ավելի քան 60 մլն եվրո: Մոուրինյոն ցանկանում է, որպեսզի Մորատան Զլաթան Իբրահիմովիչի հետ կազմի թիմի հարձակողական զույգը:
Սակայն սպասվում է, որ Մորատային «Յուվենտուսից» 32 միլիոն եվրոյով կգնի «Ռեալը». այդ պայմանը գործում է մինչև հուլիսի 15-ը, որից հետո կվերավաճառի հարձակվողին: