1495 դիտում
18:22 04-05-2016
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոնը երիտասարդներին կընդունի նորաբաց գրասենյակում
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Շիրակի մարզային կենտրոնն այսուհետև մարզի երիտասարդներին կընդունի նորաբաց գրասենյակում։
Մայիսի 4-ին տեղի է ունեցել մարզային կենտրոնի բացումը նոր հասցեում (Գյումրի, Նժդեհի 15) և նոր՝ ավելի բարեկարգ պայմաններում։ Բացման արարողությանը ներկա էին ՀԵՀ ղեկավարությունը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Շիրակի մարզից ընտրված պատգամավորներ, երիտասարդներ։
ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ Երիտասարդական հիմնադրամը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում Շիրակում, այսուհետև ևս շարունակելու է իր միջոցներն ուղղել դեպի մարզ։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնն աշխատում է բոլոր կառույցների հետ՝ մարզպետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական, ուսանողական կառույցներ։ «Կենտրոնը երիտասարդական կառույց է, որտեղ պետք է համախմբվեն բոլոր այն երիտասարդները, որոնք ասելիք ունեն։ Իսկ Գյումրու, Շիրակի մարզի երիտասարդները միշտ տարբերվել են իրենց ասելիքով»,- նշել է Կարեն Ավագյանը։ Պատասխանելով լրագրողների` արցախյան վերջին դեպքերի հետ կապված հարցին՝ պարոն Ավագյանը նշեց, որ Երիտասարդական հիմնադրամը վերջին շրջանում մարզային կենտրոնների գրեթե բոլոր միջոցները՝ մարդկային, նյութատեխնիկական, ուղղում է Արցախում կոնկրետ թիրախային ծրագրեր իրականացնելու համար։
Կարեն Մարտոյանը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորներից է։ Ասում է, որ մասնակցելով կենտրոնի նախաձեռնություններին՝ իր ներդրումն է փորձում ունենալ մարզի երիտասարդների խնդիրների լուծմանը, ակտիվացնել իր տարեկիցներին։
Նշենք, որ ՀԵՀ-ը բոլոր մարզերում ունի կենտրոններ, որոնք յուրօրինակ ռեսուրս գրասենյակներ են՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, գրադարաններով, որոնցից անվճար օգտվում են մարզային երիտասարդներն ու հասարակական կազմակերպությունները։ Այստեղ կազմակերպվում են բազմաբնույթ ծրագրեր՝ մշակութայինից, մինչև կրթական, բնապահպանական, սոցիալական և այլն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
7242 դիտում
20:52 18-12-2017
Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Արարատի մարզային կենտրոնում նշվեց հիմնադրամի 11-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
634 դիտում
23:01 17-01-2025
Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
1312 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am