14037 դիտում
15:24 04-05-2016
2015թ. 4 ամիսների համեմատ 2016թ. 4 ամիսներին ՊԵԿ-ը 5 մլրդ դրամի աճ է ապահովել
2016թ. հունվար-փետրվար ամիսներին հարկային և մաքսային մարմինների կողմից ապահովվել է 148.4 մլրդ դրամ եկամուտ, որը 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 3.6 մլրդ դրամով:
2016թ. մարտ-ապրիլ ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 178.3 մլրդ դրամ եկամուտ նախորդ տարվա մարտ-ապրիլին գրանցված 170.5 մլրդ դրամի դիմաց:
Նշված աճը թույլ է տվել ոչ միայն չեզոքացնել 2015 և 2016 թվականների հունվար-փետրվար ամիսների բացասական տարբերությունը, այլև հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով ապահովել 5 մլրդ դրամի աճ: Մասնավորապես՝ 2016թ. առաջին 4 ամիսներին հարկային և մաքսային մարմիններն ապահովել են 328 մլրդ դրամ, իսկ 2015թ. նույն ժամանակահատվածում՝ 323 մլրդ դրամ եկամուտ:
ՀՀ պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ հրապարակված տվյալների տարբերության հարցում որոշ ԶԼՄ-ների շրջանում առաջացած շփոթմունքը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ ՊԵԿ հաղորդագրության մեջ խոսվում է բացառապես կոմիտեի իրավասությունների շրջանակում վերահսկվող եկամուտների մասին: Հարկ է նշել, որ հարկային եկամուտները պետբյուջեի եկամտային հատվածի գերակշիռ մասն են կազմում:
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
847 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
556 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
1276 դիտում
19:41 05-02-2025
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը