211652_close_icon
views-count1314 դիտում article-date 12:48 04-05-2016

Ահազանգով մեկնած ոստիկանները զենք-զինամթերք հայտնաբերեցին

1961 թ. ծնված Էմմա Բ.-ն ահազանգել էր ոստիկանության Արթիկի բաժին, որ իր տան հետնամասից ռազմամթերք է գտել: Մեկնած օպերատիվ խմբին նա մատնացույց է արել իր տան հետնամասի փլուզված հատվածի մետաղյա թիթեղը, որի տակից հայտնաբերվել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 128 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, և նռնակի պայթուցիչ: *** Ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1965 թ. ծնված Վլադիմիր Վ.-ն «Չերքեզի ձոր» կոչվող տարածքից գտել է արկի նմանվող առարկա: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է արկի նմանվող 12 առարկա` առանց պայթուցիչի, կոռոզիայի ենթարկված վիճակում: Նշանակվել է պայթունատեխնիկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր