1308 դիտում
23:25 03-05-2016
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մայիսի 3-ին, ժամը 18.34-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի «Աղլու» կոչվող հանդամասում «ВАЗ 21-21» մակնիշի 08 LS 972 պետհամարանիշով ավտոմեքենայի վառելիքը վերջացել է. վարորդին և ուղևորներին գյուղ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Փրկարարները 4 քաղաքացու տեղափոխել են Ագարակաձոր գյուղ:
***
Մայիսի 3-ին, ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 28/1 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից բնակարան (5-րդ հարկ) բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները 1929 թ. ծնված Դ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի թիվ 1/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմե¬քենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն 1936 թ. ծնված Է. Օ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մայիսի 3-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
Նմանատիպ նյութեր
814 դիտում
22:45 13-04-2015
Հրշեջ-փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
1162 դիտում
15:27 31-05-2015
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
1267 դիտում
22:03 18-06-2015
Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել
Այս բաժնից
958 դիտում
20:21 05-02-2025
ՀՀ-ում տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է
727 դիտում
20:12 05-02-2025
Գալյանը Շվեդիայի դեսպանին ԱՆ ռազմավարական առաջնահերթություններն է ներկայացրել
880 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները