Ալլա Պուգաչովան համացանցում տեղադրել է իր երեխաների լուսանկարները
Խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովան Instagram-ում հրապարակել է դստեր և որդու նոր լուսանկարները։
Լուսանկարներից մեկում երգչուհու ամուսինը` Մաքսիմ Գալկինը, իրենց որդու՝ Գարիի հետ է, ոնքեր, ըստ երգչուհու խոսքերի, շատ նման են միմյանց։
«Իմ սիրելի տղաները»,- մեկնաբանել է լուսանկարը Պուգաչովան։
Հիշեցնենք, որ Գարրին և Ելիզավետան սեպտեմբերին կդառնան 3 տարեկան։ Երկվորյակներին լույս աշխարհ էր բերել փոխնակ մայրը։