Ալլա Պուգաչովան նիհարել է 20 կգ. լուսանկար
«СССР» անվանումով դիետայի միջոցով Ալլա Պուգաչովան նիհարել է 20 կգ: Պրիմադոննան շարունակում է պայքարել ծերության դեմ: Նա վերադարձել է Իսրայելից՝ գրեթե անճանաչելի տեսքով: Նա տեւական ժամանակ աշխատել է կազմվածքը վերականգնելու ուղղությամբ:
Երգչուհին ինքն է հատուկ դիետայի հեղինակը: Շաբաթական մի օր Պուգաչովան սնվում է միայն բանջարեղենով եւ շատ զբոսնում: Նա քաղցրեղեն եւ աղ չի օգտագործում:
Դիետայի հրաշքին, սակայն, շատերը չեն հավատում: Ասում են, որ Պուգաչովան կազմվածքը վերականգնել է Իսրայելի հմուտ պլաստիկ վիրաբույժների օգնությամբ: