Ալլա Պուգաչովան վերադառնում է մեծ բեմ և առաջին մենահամերգը կտա Կիևում
Ռուսական Պրիմադոննան թեկուզև առանց բարձ հայտարարությունների, բայց վերադառնում է երգարվեստ: Տարիներ առաջ նա հայտարարեց, որ այլևս չի երգի և նույնիսկ խորհուրդ տվեց Իոսիֆ Կոբզոնին նույնն անել, սակայն երգիչը հրաժեշտի մեծ համերգից հետո շարունակեց երգել:
2013 թվականի վերջին սկսեցին լուրեր շրջանառվել, որ Պուգաչովան մասնակցելու է ռուսական Առաջին ալիքի ամանորյա ծրագրին, ինչը և իրոք տեղի ունեցավ:
Իսկ ահա օրերս ուկրաինական հեռուստաընկերութունները սկսել են հայտարարել, որ Ալլա Բորիսովնան իր 65-ամյակը ցանկանում է նշել Կիևում մեծ մենահամերգով: Զարմանալին այն է, որ մենահամերգը նա պատրաստվում է տալ ապրիլի 15-ին, սակայն այդ մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել:
Ինչու՞ է Պուգաչովան ընտրել Կիևը, այլ ոչ Մոսկվան, դժվար է կռահել: