Արտակարգ իրավիճակ Նուբարաշենի բանտում. բանտ են այցելել մեծ թվով դիմակավորված ուժայիններ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` արդեն մի քանի ժամ է` արտակարգ իրավիճակ է տիրում Նուբարաշենի քրեակատարողական հիմնակում, որտեղ դիմակավորված իրավապահ համակարգի ներկայացուցիչները ինչ-որ գործողություններ են կատարել:
Բանտի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ կալանավորները ի նշան բողոքի այրել են անկողնային պարագաներ ու հիմա խառնաշփոթ վիճակ է տիրում բանտի մի քանի հարկերում:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է իրավիճակի մասին տեղեկությունները ճշտել Արդարադատության նախարարությունից: