109492 դիտում
14:57 23-01-2019
Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. գողացել են «օրենքով գող» Զապի «դաբռոյով» բանտ անցկացված սմարթֆոնը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 22-ին, ՀՀ գլխավոր դատախազություն նյութեր են ստացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 17-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Բանտի կալանավոր Հայկ Գալստյանը դիմում է ներկայացրել բանտի ղեկավարությանը, որ մեկ այլ կալանավոր՝ Սերոբ Մխիթարյանը, գողացել է իր Samsung G8 տեսակի բջջային հեռախոսը, ինչի պատճառվ ինքը կրել է 150 հազար դրամի վնաս։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Samsung G8 տեսակի հեռախոսը բանտ է անցկացվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ «Զապի դաբռոյով»։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
176251 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
Այս բաժնից
2104 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)