«Լեսթերի» խաղացողների բուռն արձագանքը Չելսի»-«Տոտենհեմ» խաղից հետո, Ջեյմի Վարդիի տանը. տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 36-րդ տուրի «Չելսի»-«Տոտենհեմ» [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/03/84074/]հանդիպման[/url] (2:2) ընթացքին «Լեսթերի» խաղացողները հետևել են թիմի առաջատար ռմբարկու Ջեյմի Վարդիի տանը:
Հանդիպման գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո «Լեսթերի» ֆուտբոլիստները ուրախությունից «յոթերորդ» երկնքում էին: Հիշեցնենք, որ այդ ոչ-ոքիի շնորհիվ մրցաշարի ավարտից 2 տուր առաջ «Լեսթերը» անհասանելի դարձավ իր մրցակիցների համար և իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Անգլիայի չեմպիոն:
Ի դեպ, թիմի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին այդ ընթացքում Իտալիայում է եղել` իր 96-ամյա մոր մոտ: