Լեսթերի քաղաքապետը ցանկանում Ռանյերիի և խաղացողների պատվին փողոցներ անվանակոչել
Լեսթերի քաղաքապետ Պիտեր Սոլսբին քննարկում է քաղաքի փողոցները ակումբի խաղացողների պատվին անվանակոչելու հնարավորությունը` Անգլիայի առաջնությունում հաղթելու դեպքում:
«Լեսթերը միշտ հարգել է մարզական աստղերին: Մենք արդեն ունենք թաղամաս, որն անվանակոչվել է գոլֆիստների պատվին, ունենք Լինեկեր-ռոուդ:
Թիմը իսկական հերոսություն է անում: Այնպես որ, մենք պետք է ոչ միայն Վարդիի պատվին փողոց անվանակոչենք, այլ նաև այսպիսի փողոցներ ունենանք. Շմեյխել-սթրիթ, Դրինքոութեր-դրայվ, Ռանյերի-ռոուդ», ասել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 32 տուրից հետո «Լեսթերը» 1-ին տեղում է` 7 միավորով գերազանցելով «Տոտենհեմին»: