211652_close_icon
views-count2338 դիտում article-date 14:26 03-05-2016

Օբաման կոչ է արել չհանձնել Չինաստանին Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման The Washington Post-ում հրապարակված իր հոդվածում նշել է Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության առաջնահերթությունները, փոխանցում է gazeta.ru-ն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետագա զարգացման համար անհրաժեշտ են նոր շուկաներ, և ամենահեռանկարայիններից մեկը Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային շուկան է, որի մեկ այլ խոշոր խաղացող է ցանկանում դառնալ Չինաստանը: Օբաման նշել է, որ Պեկինի շուրջ ստեղծվող տարածաշրջանային գործընկերությունը իր մինուսներն ունի ԱՄՆ-ի համար. այն չի խոչընդոտելու անբարեխիղճ մրցակցությունը, չի պաշտպանելու ինտերնետի ազատությունը և չի ապահովելու ամերիկացի աշխատողների համար բարձր պայմաններ, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանություն:

Նմանատիպ նյութեր