ԱՄՆ-ը զսպվածության կոչ է արել Չինաստանին՝ կապված Հոնգկոնգի բողոքի ակցիաների հետ
ԱՄՆ-ի իշխանություններն ակնդետ հետևում են Հոնգկոնգի բողոքի ակցիաներին, Պեկինին զսպվածության կոչ են անում, իսկ ցուցարարներին կոչ են անում պահպանել հանրահավաքների խաղաղ բնույթը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստին.
«ԱՄՆ-ն աջակցում է Հոնգկոնգում օրենքով սահմանված կարգով համընդհանուր իրավունքին: Մենք աջակցում ենք Հոնգկոնգի բնակիչների ձգտումներին: Քաղաքային իշխանությունների լեգիտիմությունը զգալիորեն կաճի, եթե այն ընտրվի համընդհանուր քվեարկության ճանապարհով»:
Հոնգկոնգում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի 26-ին: Մոտ 80.000 մարդ այդ օրը դուրս է եկել քաղաքի փողոցներ՝ պահանջելով իրենց ընձեռել տեղի իշխանություններին ինքնուրույն ընտրելու իրավունք: Պեկինը համաձայնվել է դա անել միայն 2017 թվականին՝ ներկայացնելով նախապայմաններ: Բողոքի ակցիաների ժամանակ Հոնգկոնգում վիրավորվել է 56 և ձերբակալվել է 89 մարդ: