3086 դիտում
15:51 24-03-2015
Ֆրանսիայի հարավում Airbus A320 ինքնաթիռը ընկնելուց առաջ ազդանշաններ է տվել
Germanwings ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը, որ Բարսելոնայից ուղևորվում էր դեպի Դյուսելդորֆ, ինչպես արդեն հայտնի է կործանվել է ֆրանսիական Ալպերում՝ Բարսելոնետ քաղաքի հարավային շրջանում:
Հայտնի է, որ անձնակազմը կործանումից անմիջապես առաջ վթարման մասին ազդանշաններ է ուղարկել:
Օդանավի մնացորդներն արդեն հայտնաբերվել են ոստիկանական ուղղաթիռների կողմից:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը հայտնել է, որ ցավոք ոչ մեկին չի հաջողվել փրկվել:
Օդանավի կործանումից հետո Germanwings ավիաընկերության կայքն անհասանելի է դարձել: Ուղևորների հիմնական մասը եղել են Գերմանիայի քաղաքացիներ:
Լրատվամիջոցները հայտնում են նաև , որ այդ ինքնաթիռը գործել է 24 տարի:
Ֆրանսիական օդերևութաբանական ծառայությունից հատնել են, որ ինքնաթիռի կործանման շրջանում բարենպաստ կլիմայական պայմաններ են եղել: Բայց նշվում է, որ մինչ կործանումը ինքնաթիռը անցել է Միջերկրական ծովի՝ այդ պահին ոչ այնքան բարվոք կլիմայական գոտով:
Նշենք, որ Airbus A320 ինքնաթիռում ուղևորների քանաքը կարող է լինել առավելագույնը 180: Հիշեցնենք, որ մեկ այլ A320 ինքնաթիռը կործանվել էր նաև 2014թ-ի դեկտեմբերի 28-ին Ճավա Ծովում՝ Սուրաբայ քաղաքից Սինգապուր մեկնելիս:
Նմանատիպ նյութեր
1800 դիտում
14:31 25-03-2015
Կործանված Airbus A320 ինքնաթիռը գերազանց վիճակում է եղել. Lufthansa
3725 դիտում
16:22 24-03-2015
Airbus A320 ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառները. փորձագետ
Այս բաժնից
1219 դիտում
23:43 21-01-2025
ԱՄՆ նոր պետքարտուղարը երդվել է
1957 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1066 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին