26459 դիտում
16:28 01-05-2016
Առաջնագծում գտնվող կամավորական ջոկատների հրամանատարները ուղերձ են հղել երիտասարդներին
Առաջնագծում գտնվող կամավորական ջոկատների հրամանատարները ուղերձ են հղել, որում ասված է.
«Մեր սերնդի ինքնաբուխ պոռթկումով կազմավորած կամավորական ջոկատների տարեց մարտիկներին փոխարինելու եկող երիտասարդներ: Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում: Մե´ր դիմացից դեռ քառորդ դար առաջ փախչող, իսկ այսօր մեր զինվոր որդիների ու կամավորագիր եղբայրների դեմ անզոր թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում: Այն համընկավ տխրահամբավ «Օղակ» գործողության` Գետաշենի, Մարտունաշենի, Հադրութի ծայրակետային գյուղերի, Գորիսի ու Նոյեմբերյանի շեների վրա հակառակորդի հարձակումների 25-րդ տարելիցին:
Բայց հիշենք, որ այդ դժվարին ժամանակներից ընդամենը մեկ տարի անց` 1992-ի մայիսին Շուշի բերդաքաղաքի դարձակետային գրոհն էինք նախապատրաստում: Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես ետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները ետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարևոր և անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին: Եկե´ք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում, ու խաղաղությունը վերահաստատելով` դառնանք տուն` սպասելով մե´ր զինվորների հաղթական վերադարձին»:
Նմանատիպ նյութեր
4759 դիտում
19:22 06-12-2016
Վիգեն Սարգսյանն ընդունել է ապրիլյան գործողություններին մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներին
3412 դիտում
19:57 27-12-2016
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է կամավորական ջոկատների հրամանատարների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6783 դիտում
09:23 22-10-2020
Հենց այս պահից սկսած լծվում ենք համայնքներում կամավորական ջոկատների ձևավորմանը․ Գեղարքունիքի մարզպետ
Այս բաժնից
814 դիտում
19:10 05-02-2025
ՔԿ նախագահի հրամանով Կարապետ Համբարձումյանն ազատվել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել
607 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1333 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են