91287 դիտում
10:57 01-05-2016
Ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում 29-ամյա վարորդը Нива-ով հարվածել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ 1033 զորամասի դիմաց, Երևանի բնակիչ, 29-ամյա Վահագ Բարսեղյանը իր վարած Нива մակնիշի 80 OV 077 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, 4-րդ և 6-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+