Արտառոց միջադեպ ոստիկանների և օլիմպիական չեմպիոնի միջև, որը հարբած է եղել. տեսանյութ
Արտառոց միջադեպ է տեղի ունեցել Կիևում: Այնտեղ Ճանապարհային ոստիկանները փորձել են իրենց հրահանգներին չենթարկվող Infinity մեքենայի վարորդին բերման ենթարկել, սակայն վարորդը դիմադրել է, սկսվել է ծեծկռտուք:
Ոստիկանները վարորդի նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել, մահակներով հարվածել, սակայն վարորդը չի ընկրկել և նույնպես իր հերթին հարվածել է ոստիկաններին:
Միայն լրացուցիչ ոստիկանական ուժեր գալուց հետո է հնարավոր եղել մեքենայի վարորդին բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ պարզվել է, որ իրավապահներին այդպես համառորեն դիմադրող անձը ուկրաինացի լեգենդար ըմբշամարտիկ, 1996թ. Ատլանտայի Օլիմպիական Խաղերի չեմպիոն Վյաչեսլավ Օլեյնիկն է: Ընդ որում, Օլեյնիկը անկախ Ուկրաինայի առաջին օլիմպիական չեմպիոնն է:
Շատ արագ պարզվել է, որ Օլեյնիկը մեքենան անսթափ վիճակում է եղել, բացի այդ, նրա մեքենայում հրազեն է հայտնաբերվել: Այժմ որոշվում է այս գործին ընթացք տալու հարցը