211652_close_icon
views-count1919 դիտում article-date 11:33 30-04-2016

ԻՊ-ի հաքերները հազարավոր նյույորքցիների տվյալներ են տեղադրել համացանցում

Հազարավոր նյույորքցիներ վտանգված են` «Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորման հաքերների գործղությունների հետևանքով, ովքեր մեգապոլիսի բնակիչների անձնական տվյալները տեղադրել են համացանցում: ԻՊ-ի հաքերները կոչ են արել ահաբեկիչներին` համացանցում տեղադրված 3 հազար մարդկանց դիտարկել որպես թիրախ: Հաքերներին հայտնի են նրանց անունները, հասցեն, էլեկտրոնային հասցեները: Բոլորի հետ արդեն կապ է հաստատել տեղի ոստիկանությունը: ԱՄՆ իրավապահ մարմինները վստահ են, որ նրանց կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում:

Նմանատիպ նյութեր