2522 դիտում
01:11 08-10-2020
Միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը. վարչապետի հարցազրույցը՝ «Euronews»-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` եթե միջազգային հանրությունը ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի մեծ մասշտաբներ ձեռք չբերի, ապա պետք է վճռականորեն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին Փաշինյանն ասել է «Euronews»-ին տված հարցազրույցում:
«Լեռնային Ղարաբաղի հայությունը հենց այս պահին գտնվում է գոյութենական սպառնալիքի ներքո, որովհետև ԼՂ բոլոր բնակավայրերը ենթարկվում են անընդհատ հրթիռային հարվածների: Եթե մենք ուզում ենք կանգնեցնել հումանիտար աղետը, եթե մենք ուզում ենք կանգնեցնել այս հակամարտության ավելի մեծ մասշտաբների վերածվելը, միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է Փաշինյանը:
Փաշինյանը նշել է, որ Արցախի Պաշտպանության բանակի կողմից Ադրբեջանի ռազմական օբյեկտներին ուղղված հարվածները եղել են ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծության և կրել են բացառապես ինքնապաշտպանական բնույթ:
«Հարվածներ հասցրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, և ԼՂ կառավարությունը հստակ պարզաբանումներով է հանդես եկել, որ այդ պատասխան հարվածը հասցրել է միայն անհնարինության բերումով, որովհետև դա է միակ ճանապարհը եղել, որպեսզի փորձեն կանգնեցնել Ադրբեջանի կողմից ձեռնարկված հրթիռակոծությունները ԼՂ բնակավայրերին»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը հավելել է, որ հայկական կողմը ցանկանում է խաղաղություն, սակայն դա չի նշանակում, որ պետք է կանգնի և սպասի, թե ինչպես են իրեն ենթարկելու ցեղասպանության:
«Ղարաբաղի գործողությունները բացարձակապես ինքնապաշտպանական են: Մենք ունենք միայն հայ ժողովրդին հերթական ցեղասպանությունից պաշտպանելու, ինքնապաշտպանական նպատակ»,- ասել է Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
2201 դիտում
13:47 18-08-2022
Ինչի՞ ենք մի քանի տարի կոմպրոմիսների համաձայնվել․ Կառավարությունը պետք է վճռականություն ցուցաբերի. Փաշինյան
2180 դիտում
21:00 26-09-2015
Միջազգային հանրությունը պետք է հստակ տարբերակված մոտեցում ցուցաբերի. ՀՀ ԱԳ փոխնախարար
Այս բաժնից
991 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
1000 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
982 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել